Հյուրանոցի մասին-Golden Palace Hotel Yerevan

Golden Palace Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի հենց կենտրոնում, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի ժամանակակից և հին հայկական փողոցներ: Այն գտնվում է Հանրապետության հրապարակից, Օպերայի և Բալետի թատրոնից, ռեստորաններից և տեսարժան վայրերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար Հյուրանոցն ունի 36 շքեղ կահավորված սենյակներ:  Մեր տեսլականն է սահմանել ծառայության ամենաբարձր չափանիշները և պահպանել մեր հեղինակությունը հյուրերի, գործընկերների, մրցակիցների և ավելի լայն համայնքի շրջանում: Մեր առաքելությունն է ապահովել հյուրանոցային ծառայությունների ամենաբարձր մակարդակը Հայաստանում՝ հյուրերի հանգիստը անմոռանալի դարձնելու համար: Պատահական չէ, որ հյուրանոցը բազմիցս ճանաչվել է հյուրերի լավագույն ընտրությունը։

Պրեզենտացիա

Բնակության պայմաններ

Golden Palace Hotel Yerevan հյուրանոցում ժամանումը կատարվում է ժամը 15:00 - ին, իսկ մեկնումը ՝ 12:00-ին: Գրանցման պահին անվտանգության և խարդախության կանխարգելման նկատառումներից ելնելով  հյուրերից կարող է պահանջվել հաստատել իրենց ինքնությունը ՝ տրամադրելով ամրագրման վկայագիր, անձնագիր/նույնականացման քարտ կամ ցանկացած վավեր պետական նույնականացման քարտ:

Մուտք 15:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման չեղարկումը ժամանման օրվանից 48 ժամ առաջ  անվճար է։ Մինչև 48 ժամվա ընթացքում ամրագրումը չեղարկելու դեպքում գանձվում է չեղարկման վճար ՝ ամրագրված սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով:

Վճարման քաղաքականություն

Մենք ընդունում ենք վճարման հետևյալ եղանակները ՝ կանխիկ, բանկային քարտ՝ American Express, MasterCard, Visa:

Ժամանման պահին հյուրերը պետք է ներկայացնեն վավեր լուսանկարով նույնականացման քարտ և բանկային քարտ:

Հավելյալ Մահճակալի Տրամադրման Քաղաքականություն

Մինչև 6 տարեկան երեխաները ծնողի կամ խնամակալի հետ բնակվում են անվճար և ստանում են անվճար նախաճաշ:

6-12 տարեկան երեխաների համար հավելյալ մահճակալի վճարը կազմում է 10 000 ՀՀ դրամ։

12 տարեկան և բարձր տարիքի անձանց համար հավելյալ մահճակալի վճարը կազմում է 20 000 ՀՀ դրամ:

Կանոններ և պայմաններ

Ամրագրման չեղարկումը ժամանման օրվանից 48 ժամ առաջ  անվճար է։ Մինչև 48 ժամվա ընթացքում ամրագրումը չեղարկելու դեպքում գանձվում է չեղարկման վճար ՝ ամրագրված սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով: