Mandala Spa and Wellness Center
-
Mandala SPA & Wellness Center
Mandala SPA & Wellness Center-ը՝ տեղակայված Golden Palace Hotel Yerevan-ի -1 հարկում, առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի՝ մարմնի և հոգու ներդաշնակության, վերականգնման և լիարժեք հանգստի համար։
Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և բարձրորակ նյութերով։ Այցելեք մեր SPA կենտրոն՝ վայելելու դեմքի և մարմնի մերսումներ՝ որակավորված մասնագետների կողմից։
Ակտիվ հանգստի սիրահարները կարող են ժամանակ անցկացնել մարզասրահում, իսկ ոճային այցելուներին սպասում է գեղեցկության սրահը։
Ջրային գոտին՝ հիդրոմերսման ջակուզիով, ֆիննական սաունայով, համամով և սոճու տերևներով լցված փայտյա տակառով, իդեալական վայր է լիարժեք հանգստի համար։
Mandala Spa-ում գրեթե անհնար է դիմակայել դեմքի և մարմնի մերսումներին, շոկոլադով և ջրիմուռներով թերապիաներին, տարբեր փիլինգներին ու լիֆտինգներին, սնուցող դիմակներին՝ որոնք ուղեկցվում են ներդաշնակ ինտերիերով, նուրբ երաժշտությամբ և թեյախմությունով։
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00
Հեռ․՝ + 374 12 22 00 03
էլ․հասցե՝ spa@goldenpalacehotel.am