Սուրբ Վալենտինի օրը Հայաստանում – Տրնդեզ, Սուրբ Սարգիս

Սուրբ Վալենտինի օրը արդեն երկար տարիներ բոլոր սիրահարների սիրելի տոնն է. Հայաստանում այս օրը նշվում է որոշակի հայկական մոտիվների ներդրմամբ: Փետրվարի կեսին Հայաստանում, բացի Սուրբ Վալենտինի տոնից, եկեղեցին նշում է Տրնդեզն ու Սուրբ Սարգսի տոները:

Տրնդեզ

Փետրվարի 13–ին Հայաստանի տարբեր մասերում խարույկներ են վառվում: Երիտասարդ սիրահարներն ու նորապսակները ցատկում են կրակի վրայով, այնուհետև նրանց են հետևում մյուսները: Այս տոնը կոչվում է Տրնդեզ կամ Տիառնընդառաջ (Տիրոջն ընդառաջ):

Ըստ Մովսեսի օրենքի, կինը, ով տղա երեխա է լույս աշխարհ բերել, իրավունք չունի մուտք գործել եկեղեցի 40 օր: 40 օր անց Հիսուսի մայրը փոքրիկ Հիսուսի հետ մուտք է գործում եկեղեցի՝ ստանալու օրհնություն հոգևորականից:

trndez-armenia

Կրակի վրայով ցատկելու ավանդույթը ունի հեթանոսական արմատներ, սակայն հայ եկեղեցին քրիստոնեական տարրեր է ավելացրել այս ավանդույթին. Այդ օրը եկեղեցում պատարագ է մատուցվում, որից հետո քահանաները օրհնում են մոմերն ու այդ մոմերով կրակ վառում եկեղեցու բակում, որի վրայով էլ ցատկում են նորապսակները:

Ըստ ավանդույթի, կրակը ունի յուրահատուկ էներգիա, որով հեռու է վանում չարքն ու լցնում է մարդու կյանքը պտղաբերությամբ: Տրնդեզի արարողություններից հետո բոլորը եկեղեցուց կրակ են տանում տուն:

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոն

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը իր նշանակությամբ համարժեք է Սուրբ Վալենտինի տոնին, սակայն հայկական սիրո տոնը ունի իր հայկական ավանդույթները:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը միայնակ երիտասարդները ուտում են աղի բլիթ և չեն խմում ջուր կամ որևէ այլ ընպելիք՝ հուսալով, որ իրենց ապագա ամուսինը կամ կինը ջուր կբերի երազում:

Սովորության համաձայն մարդիկ նաև բլղուրով լի ափսե են տնում իրենց տանիքներին կամ դռան առջև՝ սպասելով Սուրբ Սարգսի սպիտակ ձիու պայտի հետքին, որը հաջողություն է բերելու:

golden-palace-hotel-yerevan

Երևանի ո՞ր հյուրանոցում մնալ

Եթե փնտրում եք հետաքրքիր ու հարմարավետ հյուրանոց Հայաստանի հենց սրտում՝ Հյուսիսային պողոտայում, ուրեմն համեցեք Golden Palace հյուրանոց: Այստեղ Դուք կլինեք բոլոր միջոցառումների կիզակետում:

Վերջին գրառումներ

  • Սուրբ Վալենտինի օրը Հայաստանում – Տրնդեզ, Սուրբ Սարգիս

    Սուրբ Վալենտինի օրը արդեն երկար տարիներ բոլոր սիրահարների սիրելի տոնն է. Հայաստանում այս օրը նշվում է որոշակի հայկական մոտիվների ներդրմամբ: Փետրվարի կեսին Հայաստանում, բացի Սուրբ Վալենտինի տոնից, եկեղեցին նշում է Տրնդեզն ու Սուրբ Սարգսի տոները:

    Ամսաթիվ : January 23,2019
  • Ամանորն ու Սուրբ Ծնունդը Golden Palace հյուրանոցում

    Ամանորն ու Սուրբ ծնունդը Հայաստանում ամենահեքիաթային տոներն են։ Որտե՞ղ նշել Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ի՞նչ հետաքրքիր վայրեր կարելի է այցելել Նոր տարուն, եկեք պարզենք միասին։

    Ամսաթիվ : November 26,2018