Սենյակներ

Երևանի սրտում գտնվող մեր հյուրանոցի անհատական, էլեգանտ և նրբաճաշակ սենյակները նախատեսված են ձեզ մաքսիմալ հարմարավետություն և շքեղություն պարգևելու համար։
Մեր 36 սենյակներից և լյուքսերից յուրաքանչյուրը եզակի է և յուրովին շքեղ։

Deluxe

  • Սենյակի մակերեսը 32.5 m2
  • Մահճակալը: King-size կամ երկու մեկ տեղանի։
  • Առավելագույն քանակ 2

Ոճային և յուրահատուկ կահավորված սենյակներ (մոտ 32.5 մ 2 ), որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք,յուրաքանչյուր հյուրասենյակը նախատեսված է երկու անձի համար։ Դելյուքս սենյակները հագեցված են ժամանակակից հարմարություններով և էլեգանտ զարդարանքով, որտեղից կարող եք վայելել մայրաքաղաքի երկու միանգամայն տարբեր փողոցների՝ Հյուսիսային Պողոտայի և Աբովյան փողոցի հիասքանչ տեսարանները։

Junior Suite

  • Սենյակի մակերեսը 39 m2
  • Մահճակալը: King size Bed
  • Առավելագույն քանակ 3

Սենյակները ձևավորված են մեղմ գույներով։ Յուրաքանչյուրը կարող է տեղավորվել մինչև 3 հոգի։ Հյուրերին առաջարկում ենք king-size կամ երկու մեկ տեղանի մահճակալներով սենյակներ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաքի ժամանակակից և պատմական վայրեր։ Լոգարանները երեսպատված են մարմարով։ Յուրաքանչյուր սենյակում հասանելի է անվճար Wi-Fi։

Premier Suite

  • Սենյակի մակերեսը 50 m2
  • Մահճակալը: King size Bed
  • Առավելագույն քանակ 3

Նրբաճաշակ կահավորված շքեղ սենյակները նախատեսված են մինչև 3 անձի համար։Համարներում կան հարմարավետ հյուրասենյակներ, իսկ շքեղ մարմարյա լոգասենյակները հագեցված են ցնցուղով և հեռուստացույցով։ Սենյակների նրբաճաշակ և ժամանակակից զարդարանքը համահունչ է հյուրանոցի ողջ դիզայնի հետ։

Signature Suite

  • Սենյակի մակերեսը 65 m2
  • Մահճակալը: King size Bed
  • Առավելագույն քանակ 3

Ընտրեք Golden Palace բուտիկ հյուրանոցի շքեղ և նրբաճաշակ ձևավորված ապարտամենտը և վայելեք կյանքի հաճույքները։ Այս համարները նուրբ շքեղության և հարմարավետության մարմնացում են։ Ննջասենյակի և հյուրասենյակի միջև հեռավորությունը ապահովում է մաքսիմալ գաղտնիություն։ Ընդարձակ համարները բաղկացած են հյուրասենյակից, խոհանոցից և ննջարանից։ Սենյակների կահավորումը նրբագեղ է և ժամանակակից՝ համահունչ հյուրանոցի ընդհանուր դիզայնին։

Presidential Suite

  • Սենյակի մակերեսը 120 m2
  • Մահճակալը: King size Bed
  • Առավելագույն քանակ 2

Նախագահական լյուքսը գտնվում է վերևի հարկերում, իդեալական է երկու անձի համար, որոնցից յուրաքանչյուրին հասանելի են անձնական օգտագործման առանձնացված միջոցներ։ Երևանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Golden Palace բուտիկ հյուրանոցի նախագահական լյուքսից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հյուսիսային պողոտա։ Համարը հագեցված է բոլոր անհրաժեշտ միջոցներով ամենախստապահանջ հյուրերի կարիքները հոգալու համար։ Համարները ընդարձակ են և հնարավորություն են տալիս կազմակերպել գործնական հանդիպումներ կամ պարզապես վայելել մարդկային շփումը ննջարանից լիովին առանձնացված յուրասենյակում։