Ծառայություններ

Ծառայություններ

Հյուրանոցը առանձնանում է շքեղությամբ, հյուրընկալությամբ և հարմարավետությամբ։ Լինելով Երևանի առաջատար հյուրանոցներից մեկը, մենք առաջարկում ենք բազմազան ծառայություններ, որպեսզի ձեր բնակեցումը մեզ մոտ դարձնենք հարմարավետ։

  • Շուրջօրյա գրանցման և սպասարկման բաժին

    Հյուրերի գրանցման և սպասարկման բաժինը աշխատում է 24 ժամ, մեր անձնակազմը միշտ պատրաստ է օգնել ձեզ և կազմակերպել արագ գրանցում։

  • Համարների շուրջօրյա սպասարկում

    Հյուրերին առաջարկվում են բազմատեսակ և յուրօրինակ խմիչքների և ուտեստների մենյուներ, իսկ բրդուճները և խորտիկները, որոնք դուք կարող եք վայելել միանգամից ձեր սենյակում հասանելի են ողջ գիշերվա ընթացքում։

  • Արագաշարժ ինտերնետ/ Wi-Fi

    Մեր բոլոր հյուրերը կարող են օգտվել անլար համացանցից, որը հասանելի է բոլոր համարներում և հյուրանոցի ողջ տարածքում։

  • Լվացքատուն և քիմմաքրում

    Հյուրանոցի բոլոր հյուրերի համար հասանելի են լվացքատան և քիմմաքրման մասնագիտացված ծառայությունները։ Հյուրերը կարող են պատվիրել լվացքատան և քիմմաքրման ծառայություններ հենց սենյակից, օգտվելով բոլոր սենյակներում առկա հագուստի համար նախատեսված պարկերից, միաժամանակ ծանոթանալով գնացուցակին։

  • Անվճար կայանատեղի

    Հյուրանոցի առջև գտնվում է անվճար ավտոկայանատեղի։ Դուք կարող եք ստանալ ավտոկայանատեղիից օգտվելու թույլտվությունը ընդունարանից, կամ նախապես ամրագրել այն։

  • Ավտոմեքենայի վարձույթ

    Մեր աշխատակիցները կօգնեն ձեզ արագորեն պատվիրել տաքսի կամ վարձել ավտոմեքենա Հայաստանով ճամփորդելու համար։

  • Էքսկուրսիաների կազմակերպում

    Բացահայտեք Հայաստանը մեզ հետ միասին նոր տեսանկյունից։ Մեր գիդերը խոսում են ձեր մայրենի լեզվով և կկազմակերպեն ձեզ համար յուրօրինակ և հետաքրքիր շրջայցեր։

  • Փոխադրում

    Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք ավտոմեքենա և վարորդ, ով ամենուրեք կուղեկցի ձեզ։ Մենք կարող ենք կազմակերպել ձեր փոխադրումը ձեր իսկ նախընտրած վայր, կամ պարզապես ուղեկցել ձեզ քաղաքի փողոցներով շրջելիս։

  • Անհատական մոտեցում

    Եթե դուք ցանկանում եք անակնկալ մատուցել ծննդյան օրվա առթիվ կամ կազմակերպել ռոմանտիկ միջոցառում, ապա կարող եք օգտվել մեր հետևյալ առաջարկներից՝ Եթե ունեք հստակ ցանկություններ, ապա հայտնեք մեզ, և մենք հաճույքով կիրականացնենք դրանք։

    Շամպայն:

    Գինի:

    Ծաղիկներ:

    Ելակ շոկոլադով:

    Սեզոնային մրգերի զամբյուղ:

  • Դայակ

    Եթե ցանկանում եք մեկնել երեկոյան զբոսանքի կամ կատարել գնումներ, կամ այցելել մշակութային վայր,ձեր երեխաներին խնամելու համար մենք կհրավիրենք ձեր լեզվով խոսացող պրոֆեսիոնալ դայակ։

  • Թատրոնի տոմսեր

    Ցանկության դեպքում մենք կարող ենք ձեզ համար ձեռք բերել համերգների, ժամանցային վայրերի, սպորտային միջոցառումների,օպերայի տոմսեր։