Հարմարություններ

Սենյակներ

Golden Palace Boutique Hotel հյուրանոցը առաջարկում է 36 շքեղ սենյակ և լյուքս համարներ, որոնք ձեր բնակեցումը կդարձնեն հարմարավետ։ Golden Palace հյուրանոցի սենյակները ապահովում են անհատական մոտեցում և յուրօրինակ մթնոլորտ։

Mandala SPA & Wellness Center

Հյուրանոցը առաջարկում է բոլոր տեսակի ՍՊԱ ծառայություններ։ Նորաձև կահավորված մերսման սենյակում դուք կարող եք վայելել մերսման տարբեր տեսակներ, օգտվել սաունաից, համամից, ինչպես նաև անմոռանալի ժամանակ անցկացնել ջակուզիում և հիդրոմերսող լոգարանում։ Վայելեք ձեր հանգիստը աշխատանքից հետո այս հրաշալի վայրում։

Գեղեցկության սրահ

Օգտվեք մեր գեղեցկության սրահի կողմից մատուցվող ծառայություններից․ վարսահարդարում, դիմահարդարում, ատնահարդարման ամբողջական ծառայություններ կանանց և տղամարդկանց համար։ Մեր ոճաբանների օգնությամբ դուք կդառնաք էլ ավելի հմայիչ։

Ֆիթնես կենտրոն

Մեր հյուրանոցը առաջարկում է ձեզ հրաշալի մարզասրահ, որտեղ դուք կարող եք հոգալ ձեր առողջության մասին, անգամ լինելով տանից հեռու։ Շուրջօրյա ֆիտնես կենտրոնը համալրված է ժամանակակից սպորտային սարքավորումներով, որոնք ձեր բնակեցումը կդարձնեն ավելի հարմարավետ։

Ռեստորան Level Eleven Rooftop Restaurant

Բացահայտեք գաստրոնոմիկ առաջարկներ մեր Level Eleven Rooftop Restaurant ռեստորանում, որտեղից բացվում է ցնցող տեսարան դեպի Հյուսիսային պողոտա։ Համտեսեք մեր տաղանդավոր խոհարարի և նրա թիմի կողմից պատրաստված նրբահամ ճաշատեսակներ, ամենաթարմ մթերքներից։

Գինետուն Grape & Co

Grape & Co էլեգանտ գինետունը ներկայացնում է գինու մեծ տեսականի ամեն տեսակի ուտեստին համապատասխան, որում ամփոփված են հայկական ավանդույթները: Աշխատանքային օրերին հրավիրում ենք համտեսելու և բացահայտելու մեր համեղ բիզնես լանչ մենյուն։

Միջոցառումների սրահներ

Երևանի կենտրոնում գտնվող Golden Palace Boutique Hotel հյուրանոցի միջոցառումների սրահները համալրված են բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով և հարմարություններով, որոնք թույլ կտան բարձր մակարդակով կազմակերպել ինչպես գործնական հանդիպումներ, այնպես էլ տոնական միջոցառումներ։

Միջոցառումներ

Մեր արհեստավարժ անձնակազմը սիրով կօգնի ձեզ կազմակերպել հատուկ միջոցառումներ հյուրանոցի հրաշալի սրահներում։ Ընտրեք ոճը, իսկ մենք կհոգանք մնացածի մասին և ձեր հարսանեկան կամ ծննդյան տոնակատարությունը կդառնա անմոռանալի։

Նորություններ և միջոցառումներ

Հարևանությամբ գտնվում են.

Օդանավակայան – 12 կմ

 

Հանրապետության Հրապարակ – 250 մ

 

Օպերայի և բալետի թատրոն – 500 mմ

 

Վերնիսաժ – 600 մ

 

Գաֆեսճյան արվեստի կենտրոն – 1.2 կմ

 

Մատենադարան – 1.5 կմ

 

Հայաստանի Ազգային պատկերասրահ – 250 մ

 

Ծիծեռնակաբերդ, Եղեռնի Զոհերի
հուշահամալիր – 4.7 կմ

Սբ․ Աննա եկեղեցի և Ամենայն Հայոց
Կաթողիկոսի նստավայրը Երևանում – 600 մ

Նորություններ

Կարծիք