Ֆիթնես կենտրոն

Միայն Golden Palace Boutique Hotel հյուրանոցի հյուրերի համար նախատեսված մեր մարզասրահը հրավիրում է ձեզ մարզվելու Hammer Strength հայտնի ընկերության մարզասարքերի վրա։ Մարզասրահը հագեցված է Hammer Strength ապրանքանիշի մարզասարքերի լայն տեսականիով՝ կարդիո, ուժային, խմբակային պարապմունքներ անցկացնելու համար։
Hammer Strength ապրանքանիշը պրոֆեսիոնալ մարզիկների ընտրությունն է։ Համաշխարհային լավագույն սպորտային ակումբները և ուսումնական հաստատությունները ընտրում են Hammer Strength։ Մեր ֆիթնես գոտին հագեցված է վազքի մարզասարքով, կրոս – մարզասարքով, ոտքերը մարզելու մարզասարքով և այլ բազմազան սարքերով։ Golden Palace հյուրանոցի ժամանակակից ֆիթնես կենտրոնը մեր հյուրերին մարզվելու և առողջության մասին հոգալու հնարավորություն է տալիս։

Պատկերասրահ