Միջոցառումներ

Միջոցառումներ

Բոլորովին այլ կերպ նշեք մեզ հետ ձեր հարսանեկան արարողությունը կամ հոբելյանը,կորպորատիվ երեկույթները։ Մենք կառաջարկենք ձեզ յուրօրինակ մտահաղացումներ և կօգնենք կազմակերպել անմոռանալի միջոցառումներ։Մեր շքեղ լյուքս համարները իդեալական վայր են հարսանեկան հոբելյանը անցկացնելու համար։Ծաղիկներ, տորթ, մարմնի խնամք կամ հատուկ ընթրիք միասին։ Դուք կարող եք ընտրել այն, ինչ առաջարկում ենք մենք, կամ հայտնել մեզ ձեր ցանկությունը, որը իրականություն կդառնա մեր հմուտ մասնագետների շնորհիվ։

Մենք երաշխավորում ենք Golden Palace բուտիկ հյուրանոցում անցկացվող ձեր հանդիպումների, նախաձեռնությունների, հանդիսությունների և այլ միջոցառումների հաջողված իրականացումը։

Հարսանեկան արարողություն

Ձեր հարսանիքը Երևանում կլինի հենց այնպիսին, ինչպիսին դուք միշտ երազել եք, պարզապես վստահեք մեզ ձեր ծաղկեփնջերի ձևավորումից մինչև հարսանեկան տորթի ընտրությունը։ Golden Palace Boutique Hotel հյուրանոցի մասնագետները կօգնեն ձեզ ընտրել օրը, պլանավորել միջոցառումների հերթականությունը, կոորդինացնել ուտեստների և խմիչքների մենյուն, ընտրել ձևավորումը, անգամ անկողնային պարագաները, ինչպես նաև կարգավորել միջոցառման մնացած հարցերը։

Մենք կիրականացնենք ձեր երազանքները։

Հոբելյաններ

Հոբելյանը հիանալի առիթ է հարազատ մարդկանց շուրջբոլորը հավաքելու համար։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ կազմակերպել անմոռանալի երեկո։ Մեր փորձառու մասնագետները ցանկացած միջոցառում կվերածեն տոնի, իսկ յուրօրինակ ոճային ռեստորանները ձեր հոբելյանը կդարձնեն բացառիկ։ Մենք ունենք բազմաթիվ յուրօրինակ մտահաղացումներ, որոնք ինքնատիպ կդարձնեն ձեր երեկույթը և հաճելիորեն կզարմացնեն հյուրերին։

Կորպորատիվ միջոցառումներ

Ցանկանում եք արտասովոր և հետաքրքիր կորպորատիվ երեկույ՞թ կազմակերպել։ Մեր ստեղծագործ թիմը ունի բազմաթիվ մտահաղացումներ ձեր գործընկերների հետ ժամանցը հրաշալի և յուրօրինակ տոնի վերածելու համար։

Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտում, ինչի շնորհիվ կարիք չկա անհանգստանալու հյուրերին նախընտրած վայրը ճանապարհելու մասին։

Կոկտեյլ միջոցառում

Կախված ձեր ցանկություններից, մեր հանրային սննդի ոլորտի փորձագետները կմշակեն ձեզ համար անհատական մենյու։ Մենք երաշխավորում ենք ամենաշքեղ կոկտեյլ միջոցառումը և հրաշալի տպավորություններ։

Մենք կաշխատենք, իսկ դուք վայելեք տոնը։

Մեղրամիս

Բացեք ձեր կյանքի նոր էջը մեզ հետ և թող այն լեցուն լինի հրաշքներով։ Golden Palace Boutique Hotel հյուրանոցում դուք կվայելեք անմոռանալի ռոմանտիկ մեղրամիս։ Հյուրանոցի շքեղ լյուքս համարները կամ ձեր ընտրությամբ այլ ոճային ձևավորված սենյակները կվերածվեն առանձնացված և գողտրիկ անկյան։

Մենք կօգնենք ձեզ պլանավորել ժամանցը, իսկ հարսանեկան արարողությունից հետո վայելեք կյանքը հատուկ ձեզ համար ստեղծված ռոմանտիկ մթնոլորտում։

Հոբելյաններ
Շուրջօրյա գրանցման և սպասարկման բաժին