Ինչպե՞ս ընտրել լավագույն հյուրանոցը Երևանում

Հյուրանոցի ճիշտ ընտրությունը լավ հանգստի գրավականն է: Մենք հաճախ մեծ նշանակություն չենք տալիս հյուրանոցի ընտրությանը, սակայն հյուրանոց ժամանելիս հանդիպում ենք մի շարք խնդիրների, հետևաբար հանգիստը վայելելու փոխարեն նյարդայնանում և զայրանում ենք։

Եկեք միասին պարզենք, թե ինչ չափորոշիչներ են կարևոր հյուրանոց ընտրելիս։

Ձեր բյուջեն

Ինչքա՞ն գումար եք պատրաստվում ծախսել հյուրանոցի վրա: Լավ հյուրանոցը միշտ չէ, որ թանկ է, և թանկ հյուրանոցն էլ իր հերթին միշտ չէ, որ լավն է, կամ համապատասխանում է Ձեր սպասելիքներին։ Հետևաբար խորհուրդ ենք տալիս չընկնել աստղերի հետևից և լավ ուսումնասիրել հյուրանոցի կողմից առաջարկվող ծառայությունները, ուշադիր նայեք լուսանկարները և փորձեք պարզել, թե որքան ժամանակ առաջ են արված դրանք․ կարդացեք մեկնաբանություններ որակի, անձնակազմի ու այլ կարևոր բաների մասին։

golden-palace-yerevan-foodՍնունդը

Սնունդի համակարգ

BB - նախաճաշ,

HB - երկուանգամյա սնունդ,

FB - լրիվ սնունդ (օրը երեք անգամ) և «ամեն ինչ ներառում է» համակարգ:

Հայաստանում հանգստանալիս Դուք սննդի հետ կապված խնդրիրներ չեք ունենա, քանի որ հայկական ուտեստները հիմնականում օգտակար են առողջության համար, էկզոտիկ չեն, և բացի այդ, հայկական հյուրանոցները հարուստ են նաև եվրոպական ուտեստներով։

Եթե մտադիր եք դուրս չգալ հյուրանոցից, ուրեմն ընտրեք HB կամ FB տարբերակները։

Մուտք և ելք

Հիմնականում հյուրանոցներում հյուրերի մուտքագրումը տեղի է ունենում 14:00-ին, իսկ սենյակների ազատումը 12։00-ին: Եթե Ձեր ինքնաթիռը 14։00-ից շուտ է ժամանել և եթե Դուք չեք ուզում մուտքի մոտ սպասել, մինչև ձեր համարը կպատրաստվի, ապա պատրաստ եղեք հավելյալ վճարել։

Եթե Ձեր ինքնաթիռը մեկնում է 14։00-ից ուշ և Դուք չեք ուզում ազատել Ձեր համարը ժամանակին, ապա Ձեզ կխնդրեն վճարել հավելյալ ժամերի համար:

Լրացուցիչ ծառայություններ

golden-palace-yerevan

Եթե պատրաստվում եք Հայաստան գալ շոգ եղանակին, ապա համոզվեք, որ հյուրանոցում օդորակիչ կա։ Ձմռանը Հայաստան այցելելիս, վստահ եղեք, որ հյուրանոցը կունենա ջեռուցման համակարգ։

Կա՞ Ձեր սենյակում սեյֆ, թե ոչ: Չնայած Հայաստանն այնքան ապահով երկիր է, հյուրանոցներն այնքան ապահով են, որ հաճախ սեյֆի կարիք չի լինում։

Հյուրանոցի դիրքը շատ կարևոր է, հատկապես Երևանի հյուրանոցում հանգրվանելիս։ Երևանում հյուրանոցը պետք է տեղակայված լինի կենտրոնում, քանի որ կենտրոնում են գտնվում ժամանցային վայրերի մեծ մասը, և բացի այդ, կենտրոնից որևէ տեղ հասնելը շատ ավելի հեշտ է։

Լավագույն հյուրանոցը Երևանում

Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը անկասկած Golden Palace հյուրանոցն է։ Երևանի լավագույն հինգ աստղանի հյուրանոցների շարքում է դասվում Golden Palace հյուրանոցը, որը գտնվում է քաղաքի հենց սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ Հյուսիսային պողատայում։

Մեր հասցեն է Հյուսիսային պողոտա 11, այցելեք Golden Palace հյուրանոց և վայելեք հաճելի հանգիստը աննկարագրելի մթնոլորտում՝ Երևանի հենց սրտում։

Վերջին գրառումներ