Մեր Մասին

Golden Palace Boutique հյուրանոցը «Golden Palace Hotel» ՍՊԸ-ի կողմից Հայաստանում բացված երրորդ հյուրանոցն է։

Մեր պատմությունը սկսվում է դեռևս 2005 թվականի մայիսից, երբ Golden Palace ընկերությունը բացեց իր առաջին հյուրանոցը Ազատության 2/2 հասցեում։ 11 տարվա գործունեություն ծավալելուց հետո հյուրանոցը վերանվանվեց Radisson Blu Yerevan հյուրանոցի։ 2013 թ․ մարտ ամսին ընկերությունը բացեց երկրորդ հյուրանոցը Ծաղկաձորում ՝ Golden Palace Hotel Resort & SPA:

Golden Palace Boutique հյուրանոցը իր դռները բացեց յուրօրինակ և բարձրաստիճան հյուրերի առջև 2018 թվականին։

Երևանի լավագույն հինգ աստղանի հյուրանոցների շարքում Golden Palace Boutique Hotel հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ։ Հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևանի հին և նոր փողոցները։ Շքեղ խանութները, ռեստորանները և յուրօրինակ վայրերը գտնվում են հյուրանոցից ընդհամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Ընդամենը 20 րոպեում կարելի է հասնել Զվարթնոց օդանավակայան։ Մենք առաջարկում ենք նախադեպը չունեցող յուրօրինակ ծառայություններ թե՛ բիզնեսի և թե՝ հանգստի համար։ Բոլոր համարներում հասանելի է Wi-Fi և առկա է հարմարավետ աշխատանքային անկյուն։

Golden Palace հյուրանոցում մենք կարևորում ենք սպասարկման որակը և
ամենախստապահանջ հաճախորդների պահանջները բավարարելու համար ուշադրություն դարձնում անգամ
մանրուքներին։

Հյուրանոցի դիզայնը առանձնանում են նրբերանգ գույներով, զուսպ նախշերով և հարուստ գործվածքներով։ Հյուրանոցը աչքի է ընկնում իր մշակութային ոճով, սենյակները կահավորված են դասական իտալական կահույքով և մարմարյա լոգարաններով։

36 սենյակներով և լյուքս համարներով Golden Palace հյուրանոցը յուրօրինակ բուտիկ հյուրանոց է։ Այն ստեղծված է հաշվի առնելով յուրաքանչյուր հյուրի անհատական կարիքները։

Երկարատև աշխատանքային օրվանից հետո պարզապես հարմարվեք ձեր գեղեցիկ սենյակում և վայելեք գրեթե երեք հազար տարվա պատմություն ունեցող քաղաքի շքեղությունը։ Մեր համարները ապահովում են հրաշալի միջավայր, լայն պատուհաններից, որոնց միջով ներթափանցում են արևի շողերը, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք։

.