Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Խնդրում ենք ծանոթացեք մեր կայքում ամրագրման դյույթներին և պայմաններին։

Ժամանման/ դուրսգրման ժամերը
Ժամանում՝ 14:00
Դուրսգրում՝ 12:00


Վաղ/ուշ ժամանման/դուրսգրման ժամեր
Վաղ ժամանում՝ 09:00 –ից մինչև 14:00 – համարի 1 գիշերվա արժեքի 50 % չափով։
Վաղ ժամանում մինչև 09:00 – համարի 1 գիշերվա 100% արժեքը։
Ուշ դուրսգրում՝ 12:00 –ից մինչև 18:00 - համարի 1 գիշերվա արժեքի 50 % չափով։
Ուշ դուրսգրում 18:00 –ից հետո - համարի 1 գիշերվա 100 % արժեքը։


Ժամանման/դուրսգրման պահանջները
Անվտանգության ապահովման և խարդախությունը կանխելու նկատառումներով գրանցման ժամանակ հյուրանոցը կարող է պահանջել հյուրերից հաստատել իրենց ինքնությունը՝ ներկայացնելով ամրագրման կոդը, անձնագիր/նույնականացման քարտ կամ ինքնությունը հաստատող պետական այլ փասատթուղթ։ Վերը նշված պահանջը կիրառելի է 18 տարին լրացած բոլոր անձանց հանդեպ։ Հյուրանոցը իրավունք է վերապահում մերժել այն հյուրերի գրանցումը, ովքեր չեն ներկայացրել անձնագիր/նույնականացման քարտ։


Հյուրերը կարող են գրանցվել ժամանելու օրը՝ ցանկացած ժամանակ 14։00-ից սկսած։ Մեկնելու օրը մենք խնդրում ենք հյուրերին ազատել համարները 12։00-ի դրությամբ (եթե Ձեր ամրագրման մեջ նշված չէ ուշ մեկնումը)։ Ուշ դուրսգրման գրանցումը նշված ժամից հետո հնարավոր է միայն համարների առկայության դեպքում և ենթակա է լրացուցիչ վճարման։

 

Ամրագրումը չեղարկելու քաղաքականություն
Ամրագրման անվճար չեղարկում ժամանումից 24 ժամ առաջ։ Ամրագրումը ժամանելուց առաջ 24 ժամվա ընթացքում չեղարկելու դեպքում գարնձվում է սենյակի 1 գիշերվա արժեքը։

 

Խմբերի ամրագրում
10 և ավելի համարների խմբային ամրագրում կատարելու համար խնդրում ենք ուղարկել մեզ նամակ հյուրանոցի էլեկտրոնային հասցեին․ reservation@gph.am.

 

Վճարում
Մեզ մոտ վճարումը հնարավոր է իրականացնել քարտով՝ American Express, MasterCard, Visa վճարային քարտերի միջոցով կամ կանխիկ։ Հավելյալ ծառայությունների համար վճարումը կարող է կատարվել դուրսգրման պահին։ Հյուրանոցում ավելի երկար ժամկետով բնակվելու դեպքում մենք կարող ենք խնդրել Ձեզ վճարումները կատարել պարբերաբար։


Ընկերության կողմից փոփոխություններ կատարելը և չեղարկելը
Հազվադեպ դեպքերում մենք կարող ենք չեղարկել Ձեր ամրագրումը։ Նման հանգամանքներում մենք ամբողջովին կվերադարձնենք Ձեզ վճարած գումարը, սակայն պատասխանատվություն չենք կրում չեղարկման հետևանքների համար։ Այնուամենայնիվ, մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի առաջարկենք Ձեզ մեր հյուրանոցի չափանիշներին համապատասխանող մեկ այլ հյուրանոց։


Վնասներ
Ձեր բնակվելու ժամանակ որևէ վնասներ առաջացնելու կամ Ձեր մեկնելուց հետո կորած իրերի համար մենք իրավունք ենք մեզ վերապահում Ձեր թույլտվությամբ գանձելու կորստի կամ վնասվածքի արժեքին համապատասխան գումար Ձեր քարտից կամ կանխիկ ընդունելու այն։

 

Երեխաներ
Հյուրանոցում բնակվող 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին պետք է ուղեկցեն մեծահասակները, ինչպես նաև երեխաները պետք է մշտապես մեծահասակների հսկողության տակ լինեն։


Ընտանի կենդանիներ
Մինչև 5 կիլոգրամ քաշ ունեցող ընտանի կենդանիների բնակեցումը հյուրանոցում թույլատրվում է լրացուցիչ վճարման պարագայում։ Հավելյալ տեղեկությունների համար կապվեք հյուրանոցի հետ։


Անհաղթահարելի ուժի ազդեցություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև չի հատուցում իր պարտականությունները չկատարելու համար, եթե այդ չկատարումը ուղակի կամ անուղակի հանդիսանում է անհաղթահարելի ուժի ազդեցության, ինչպես նաև ընկերությունից չկախված այլ հանգամանքների հետևանք, ինչպիսին են․ ջրհեղեղը, երկրաշարժը, եղանակային անբարենպաստ պայմանները, բնական աղետները, ահաբեկչական գործողությունները, հրդեհը, հոսանքի, գազի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումը,
սարքավորումների, ավտոմեքենաների, համակարգիչների աշխատանքի խափանում, շինութունների փլուզումը։