Կոնֆերանս դահլիճներ

Հյուրանոցի կոնֆերանս դահլիճները իրենցից ներկայացնում են էքսկլյուզիվ տարածքներ, որոնք նախատեսված են փոքր ժողովներ կամ միջոցառումներ կազմակերպելու համար։ Մենք երաշխավորում ենք հաճելի մթնոլորտ և գերազանց սպասարկում Երևանի կենտրոնում։
Golden Palace Boutique Hotel հյուրանոցի կոնֆերանս դահլիճներում կա այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է իդեալական հանդիպումներ կազմակերպելու համար։ Մեր մասնագետները կօգնեն ձեզ և կհոգան գրեթե բոլոր մանրունքների մասին, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ ամենակարևորի վրա և հասնեք ցանկալի արդյունքների։ Հոգացեք միայն հանդիպման բուն նպատակի մասին։

Հյուրանոցի կոնֆերանս դահլիճները հագեցված են օդորակիչներով, բնական ցերեկային լույսով,այնտեղ հասանելի են աուդիովիզուալ պարագաներ, պրոեկտոր, էկրան, հեռախոս, անլար ինտերնետ և այլ ժամանակակից  տեխնելեգիաներ։
Ամենամեծ դահլիճը տեղավորում է թատերական ոճով մինչև 75 մարդ, , իսկ կոնֆերանս դահլիճը՝ 20 մարդ U-ձև տեղավորությամբ։ Պատկերին ծանոթանալու համար սեղմեք ստորև կոճակը։

Պատկերասրահ