Mandala SPA և Wellness Center

Թարմացրեք ձեր մարմինը և հոգին օգտվելով հյուրանոցի Mandala SPA & Wellness Center կենտրոնում հասանելիի նրբաճաշակ սպա ծառայություններից։ Թարմությունը, շքեղությունը և նրբաճաշակությունը սավառնում են նորաոճ դիզայնով ՍՊԱ կենտրոնում։ Մեր մասնագետները կառաջարկեն ձեզ մի շարք ծառայություններ․ դեմքի դիմակներից մինչև մերսում, ինչպես նաև արդյունքի վրա հիմնված միջոցառումներ, որոնց ժամանակ օգտագործվում են Ֆրանսիայից ներմուծված բնական բաղադրիչներից պատրաստված միջոցներ։ Թույլ տվեք մեր մասնագետներին զբաղվել ձեզանով և պարզապես վայելեք պահը։
Առաջարկում ենք ձեզ շքեղ սաունա և համամ, իսկ վերջում՝ ջակուզի և հիդրոմերսող վաննաներ, որոնք իդեալական են մկանները թուլացնելու համար։
Սպա սրահը աշխատում է ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 9-ը։
Ցանկալի է ամրագրումները կատարել նախապես, հնարավոր զբաղվածությունից խուսափելու համար:

 

Պատկերասրահ